copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:24 29-01-2022

Հրապարակում ցուցադրվել են ՀՀ ազգային բանակի կայացման հիմքում կարևոր նշանակություն ունեցած գործիչների, նրանց իրերի լուսանկարները

Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո հունվարի 29-ին տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ցուցադրության բացում՝ «Բանակի ակունքներում» խորագրով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեծադիր պաստառների վրա ցուցադրված են ազգային բանակի կայացման հիմքում կարևոր դերակատարություն ունեցած ռազմական գործիչների, նրանց պատկանող անձնական իրերի և փաստաթղթերի լուսանկարներ, որոնց մեծ մասն ի պահ է տրված Հայաստանի պատմության թանգարանին:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն, մ.գ.թ., դոցենտ Դավիթ Պողոսյանի խոսքերով՝ ցուցահանդեսը նվիրված է հայոց բանակի տոնին։ Ներկայացված են իրադարձություններ, անհատներ, նաև այն նմուշները, որ պահվում են թանգարանում։

«Այս պաստառների միջոցով մարդիկ հնարավորություն կունենան արժևորել մեր ամենանվիրական արժեքներից մեկը՝ մեր երկրի պաշտպանության, մեր երկրի պահպանության ամենախորհրդավոր խորհրդանիշը՝ հայոց բանակը»,- առանձնացրեց Դավիթ Պողոսյանը։

Ցուցադրության բացմանը հաջորդեց ռազմապարերի ուսուցման բաց դասը, որն անցկացրեց «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:

«Բանակի լավագույն ոգին կարող ենք զգալ մեր ավանդական պարերում։ Մարդիկ միգուցե նաև հնարավորություն ունենան փորձել պարել և այդ լեռների ոգին կիսել տոնի այս ավանդույթի և մշակույթի կոնտեքստում»,- նշեց Պողոսյանը։

Նա տեղեկացրեց, որ առաջիկա ամիսներին ՀՀ անկախության 30-ամյակի պաստառների հետ միասին այս պաստառները ևս կմնան Հանրապետության հրապարակում։

«Տարածքը կարժևորվի երկու տեսանկյունից․ պետության և բանակի գաղափարը, որը կարևոր է ոչ միայն մեր հայրենակիցների, այլև՝ հյուրերի, զբոսաշրջիկների համար։ Այստեղ է բաբախում մեր պետականության սիրտը, մեր հայրենիքի սիրտը»,- եզրափակեց Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել