Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:36 29-01-2022

Հեչ եղե՞լ ա, որ թաղումի ժամանակ խնդաք, իմ հետ եղել ա․ Ավանի փոխթաղապետ

Մինչ համացանցը ՔՊ-ականներին և մասնավորապես պատգամավոր Լուսինե Բադալյանին՝ Լուլուին, քննադատում են Եռաբլուր պանթեոնում երեկվա խինդ ու ծիծաղի, խանդավառ տրամադրությունների համար, Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, որը մշտապես աչքի է ընկնում զավեշտալի, երբեմն ոչ պատեհ, իսկ հաճախ նաև անպարկեշտ գրառումներով, այս անգամ էլ փորձել է արդարացնել ՔՊ-ականների այդ պահվածքը՝ դա ներկայացնելով որպես սովորական, մարդկային մի բան․
«Հեչ ում հետ ա եղել,որ թաղումի կամ հոգեհանգստի ժամանակ խնդա,մենակ ճիշտը։Իմ հետ եղել ա»,- գրել է Ավանի փոխթաղապետը, ապա գրառման մեկնաբանություններում շարունակել է արդարացնել Լուսինե Բադալյանին՝ գրելով․
« Լավ էլի բռատ,դու հեչ խնդացած չկաս։Ուղղակի աղջիկ ա, ի՞նչ գիտես, ինչ ա եղալ, որ մենակ ինքը խնդաց։Կարա մի բան տեսած լինի...»,- գրել է Ներսես Պողոսյանը՝ օգտատերերից մեկի այն դիտարկմանն ի պատասխան, որ եթե այդպիսի վարքագիծ ցուցաբերեին նախկինները, ապա ՔՊ-ականները կսկսեին հայհոյել։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել