Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:45 29-01-2022

Մինսկ փախած լեհ զինվորը դիմել է Հաագայի տրիբունալ

Բելառուսից ապաստան խնդրած լեհ զինվոր Էմիլ Չեչկոն հաղորդել է, որ Լեհաստանի հետ սահմանին տեղի ունեցած իրադարձություններից հետո դիմել է Հաագայի տրիբունալ՝ խնդրելով քրեական գործ հարուցել Լիտվայի և Լեհաստանի կողմից ներգաղթյալների դեմ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների հոդվածով։

Այս մասին հաղորդել է «Systemic Human Rights» իրավապաշտպան կազմակերպությունը, որն օգնել է Չեչկոյին դիմում պատրաստել։ Լեհը հանդես կգա որպես վկա: Նա խոստովանել է, որ պատրաստ է պատասխանել իր արարքների համար։

«Իմ փաստաբանն արդեն հայտարարություն է ներկայացրել Հաագայի տրիբունալ: Հայտարարությունն ընդունվել է, և գործը, ամենայն հավանականությամբ, կքննվի»,- ասել է Չեչկոն տեսաուղերձում։

Նա նաև ցավակցություն է հայտնել լեհ-բելառուսական սահմանին 22-ամյա զինծառայողի մահվան կապակցությամբ։ Մահվան նախնական պատճառ է համարվում ինքնասպանությունը։ Էմիլ Չեչկոն ընդգծել է, որ դժվար է ծառայել լեհական բանակում: Զինվորների վրա դրված խնդիրները հաճախ հոգեբանորեն բարդ են և հետք են թողնում առողջության վրա։

Էմիլ Չեչկոն քաղաքական ապաստան է խնդրել Բելառուսից՝ ներգաղթյալների նկատմամբ Լեհաստանի քաղաքականության հետ ունեցած անհամաձայնության և նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պրակտիկայի պատճառով։ Նա ասել է, որ իրեն հայտնի է ավելի քան 240 փախստականների սպանության մասին։


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել