copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:27 29-01-2022

Ջորջ Սորոսը 125 մլն դոլար է ներդրել դեմոկրատներին աջակցելու համար

Միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը պարբերաբար գումար է նվիրաբերում ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությանը, 125 միլիոն դոլար է տրամադրել 2022թ.-ի նոյեմբերի միջանկյալ ընտրություններում դեմոկրատներին աջակցելու համար, հաղորդում է Fox Business-ը։

Ըստ պարբերականի, գումարը կուղղվի թեկնածուների նախընտրական շտաբների հետ անմիջական կապ և ֆինանսավորման հարցում օրենսդրորեն սահմանափակում չունեցող, բայց թեկնածուին անհրաժեշտ ուղղությամբ հասարակական կարծիք ձևավորելուն մասնակցող կազմակերպություններին։

Սորոսը նշել է, որ փողի նոր ներարկումը կաջակցի դեմոկրատական ​​շարժումներին և թեկնածուներին՝ «անկախ քաղաքական կուսակցությունից»։ Նա նաև ասել է, որ գումար է ներդնում «ամերիկյան ժողովրդավարության ենթակառուցվածքի ամրապնդման համար. ձայնի և քաղաքացիական մասնակցության իրավունք, քաղաքացիական իրավունքներ և ազատություններ, օրենքի գերակայություն»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե որտեղ են Սորոսի փողերը։ Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Դոն Ֆիցփաթրիքն ասել էր, որ մագնատն ունի իր սեփական կրիպտո-դրամապանակը: Նա ասել էր, որ Ջորջ Սորոսն իր ներդրումային պորտֆելի մի մասը պահում է բիթքոիններով:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում