copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:03 29-01-2022

ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի սրմանը. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն կավելացնի զինվորների թիվը արևելյան թևում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների դեպքում։ Այս մասին հունվարի 28-ին «Էխո Մոսկվի»-ի եթերում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Որքան շատ ագրեսիա տեսնենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ, այնքան ՆԱՏՕ-ի ավելի շատ զինվորներ կտեղափոխենք ՆԱՏՕ-ի արևելյան հատված՝ դաշինքի անդամների տարածք»,- ասել է Սթոլթենբերգը։

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն արևելյան սահմաններին իր զինվորականների թիվն ավելացրել է 2014թ.-ից հետո։

«Զինվորներ են տեղակայվել Լեհաստանում և բալթյան երկրներում, մեր ներկայությունը մեծացել է Մերձբալթիկայի և Սև ծովի տարածաշրջանում»,- պարզաբանել է նա։

Սթոլթենբերգը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ ցանկացած սցենարի, այդ թվում՝ զինված հակամարտության։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում