Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:32 07-02-2022

Չինաստանն առաջին անգամ աջակցել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ․ Սթոլթենբերգ

Չինաստանն առաջին անգամ միացել է Ռուսաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման գործում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Ինչպես նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը, Պեկինը համերաշխություն է հայտնել Մոսկվայի հետ համատեղ հայտարարությամբ։ Ըստ Սթոլթենբերգի՝ սա «փորձ է զրկել երկրներին սեփական ուղին ընտրելու իրավունքից»։ Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, դաշինքը հարգում է կազմակերպությանը միանալու կամ անդամակցությունից հրաժարվելու բոլոր երկրների որոշումները։

Ռուսաստանը ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից պահանջում է դադարեցնել Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը դեպի Արևելք։ Մասնավորապես, Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի և հետխորհրդային այլ երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին և դեմ է հետխորհրդային տարածքում դաշինքի ռազմաբազաների տեղակայմանը։

Բացի այդ, Մոսկվան պնդում է, որ հրաժարվում է ՆԱՏՕ-ի հարվածային զենք տեղակայել Արևելյան Եվրոպայում և հանդես է գալիս դաշինքի զորքերը 1997 թվականի դիրքեր դուրս բերելու օգտին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել