copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:44 29-01-2022

Վրաստանի նախագահը բացատրել է Սաակաշվիլիին ներում չշնորհելու պատճառը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վախենում է հասարակության բևեռացման սրումից։ Հենց այս պատճառով էլ նա չի ցանկանում ներում շնորհել բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Զուրաբիշվիլին նշել է, որ Սահակաշվիլիի երկիր վերադառնալու փաստն իսկ նրա կողմնակիցների և հակառակորդների առճակատման է հանգեցրել։ Եվ դժվար թե նախկին նախագահի ազատ արձակումը հասարակության ապաբևեռացման առիթ հանդիսանա։ «Չեմ կարծում, որ ինձ կարող են հակառակը համոզել»,- ընդգծել է Վրաստանի ներկայիս ղեկավարը։

Ձերբակալությունից գրեթե անմիջապես հետո Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել, իսկ 50 օր անց հոսպիտալացվել։ Այժմ նրա վիճակը բավարար է։ Սաակաշվիլիին վերադարձրել են Ռուսթավիի բանտ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ