copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:54 27-01-2022

Հայ-ճապոնական համագործակցության արդյունքում Արյունաբանական կենտրոնը կհամալրվի նոր սարքավորումով

Ճապոնիայի կառավարության հաստատած դրամաշնորհային նախագծով ՀՀ առողջապահության նախարարության «Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը» կհամալրվի նոր սարքավորումով, ինչը կնպաստի կենտրոնում արյան քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման և դիտարկման հնարավորությունների բարելավմանը։

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հայկական և ճապոնական կողմերի միջև պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությունը, ելույթներով են հանդես եկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։

Անահիտ Ավանեսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը օժանդակության համար։

«Ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման կատարելագործումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջնահերթություններից մեկն է, և մենք բարձր ենք գնահատում ճապոնացի գործընկերների աջակցությունը` որպես երկարամյա և արդյունավետ համագործակցության ևս մեկ օրինակ»,- նշել է նախարարը:

Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր հերթին նշել է․

«Մենք լիահույս ենք, որ այս ծրագրով կնպաստենք Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանն ու մարդկանց կյանքի որակի բարելավմանը»։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ավելացրել է, որ պայմանագրով ձեռք կբերվեն հոսքային ցիկլեր, որոնք կնպաստեն պացիենտների ճշգրիտ ախտորոշմանն ու բուժման արդյունավետ կազմակերպմանը։

Նշենք, որ դրամաշնորհային նախագիծը կիրականացվի «Grassroots Human Security Project (GGP)» ծրագրի շրջանակներում։

Պայմանագրերի կնքման արարողությանը հաջորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հանդիպումը։ Քննարկվել են ընթացիկ ծրագրերն ու երկկողմ համագործակցության նոր հեռանկարները։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի