Արտաքին 4 տարի առաջ - 20:54 27-01-2022

Փաշինյանն ասել է, որ Միրզոյանն ու Ռուբինյանը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության արտգործնախարար Սիլվի Բաիպո-Թեմոյի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նա մասնավորապես նշել է.

«Հայաստանի հետ մեր սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահության մակարդակը բարձրացնող քայլերով շարունակվում է: Մեր հատուկ ներկայացուցիչների դեմ դիմաց հանդիպումն անցկացվեց Մոսկվայում: Նրանք հանդիպել են ուղիղ՝ առանց որևէ միջնորդի: Ճիշտ է, հյուընկալող կողմը՝ Ռուսաստանը, ճաշկերույթի ժամանակ երկուսին էլ հյուրընկալել է, ինչի համար էլ նրանց շնորհակալ ենք: Նրանք հեռախոսով մշտական կապի մեջ են և միասին կորոշեն, թե հաջորդ հանդիպում երբ ու որտեղ կլինի»:

Չավուշօղլուն խոսել է նաև փետրվարից սկսվող փոխադարձ թռիչքների մասին՝ նշելով, որ դրանք իրականացնելու են թուրքական և հայկական մեկական ընկերություն:

Նա ասել է նաև, որ առաջին ճանաչողական հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները միասին կքննարկեն հետագա քայլերը:

Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցությանը՝ թուրք նախարարը մանրամասնել է.

«Մենք հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: Օրերս Փաշինյանն ասել է, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է մասնակցելու: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանը՝ իրենը»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը