Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:16 27-01-2022

ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունվարի 27-ին մարզական կոչումներ են շնորհել մի շարք անվանի մարզիչ-մանկավարժների:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վահրամ Դումանյանը, նշանավորելով մարզչի դերն ու կարևորությունը մարզիկի կյանքում, իր երախտագիտությունն է հայտնել մասնագետներին և հետագա հաջողություններ մաղթել.

«Շատ ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ շնորհակալական խոսք ասելու ձեզ՝ մարզիչներիդ: Մարզիչն՝ ուսուցիչը, նաև ընկեր է, հպարտանում է իր սանի հաջողություններով և կիսում նրա անհաջողությունները: Մարզչի աշխատանքը հասնում է իր գագաթնակետին, երբ իր սանը բարձր դիրքեր է զբաղեցնում: Սրտանց շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր պարգևատրվեցին: Մաղթում եմ հետագա նվաճումներ, որպեսզի մենք էլ հպարտանանք ձեզանով ու մեծ հաղթանակներ կերտենք միասին»:

ՀՀ նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 406-Ա հրամանագրով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրման է արժանացել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Շնորհակալ եմ այս պարգևի համար: Երբ աշխատանքդ գնահատվում է, բնականաբար, քեզ ավելի լավ ես զգում ու նաև շատ ավելի պարտավորված: Կաշխատենք ավելի լավ արդյունքներ ցույց տալ մեր ասպարեզում»,-նշել է նա:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչմանն են արժանացել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր Միխայիլ Աբրահամյանը և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի տնօրենի տեղակալ Աշոտ Վարդապետյանը:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» պատվավոր կոչմանն են արժանացել բռնցքամարտի մարզիչ-մանկավարժներ Բագրատ Ավոյանը, Ռոբերտ Պետրոսյանը և Աշոտ Ավետիսյանը, ծանրամարտի մարզիչ-մանկավարժներ Ալեքսան Կարապետյանը, Գագիկ Գրիգորյանը, Ռուսլան Խուդանյանը, հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ-մանկավարժ Տիգրան Գևորգյանը, շախմատի մարզիչ-մանկավարժներ Տիգրան Պողոսյանը, Վահագն Խաչատրյանը, սամբոյի մարզիչ-մանկավարժներ Ազատ Անդրյանը, Իվան Ազիզբեկյանը, Սերոբ Ավետիսյանը, Սուսաննա Մկրտչյանը, ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժներ Հովսեփ Հովսեփյանը, Արմեն Մալխասյանը և Էդգար Ենոքյանը:

ԿԳՄՍ նախարարի հրամանով էլ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող›› պատվավոր կոչմանն արժանացել է բռնցքամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Նազարյանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել