copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:57 27-01-2022

Օսլոյում թալիբների և արևմտյան դիվանագետների միջև տեղի են ունեցել բանակցություններ

Օսլոյում ավարտին են մոտեցել արևմտյան դիվանագետների և իրավապաշտպանների բանակցությունները «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական թեման Աֆղանստանի ժողովրդին հումանիտար օգնությունն է և երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը, հաղորդում է Al Jazeera-ն։

Սրանք առաջին բանակցություններն էին «Թալիբան» շարժման հետ, որը 2021 թվականի օգոստոսին զավթեց իշխանությունը Աֆղանստանում և այդ ժամանակվանից ձգտում է միջազգային ճանաչման՝ որպես լեգիտիմ կառավարություն:

Թալիբները մտադիր էին հասնել պատժամիջոցների չեղարկման և գրեթե 10 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսական օգնության ապասառեցման, որն անհրաժեշտ էր երկրում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար, ինչն առաջացել էր բանկային և ֆինանսական համակարգի փլուզման պատճառով։ ՄԱԿ-ի հաշվետվության համաձայն՝ աֆղանցիների 55%-ը տառապում է սովից։

Հանդիպման ժամանակ արևմտյան դիվանագետները ներկայացրել են պահանջների ցուցակ, որոնք կատարելուց հետո Աֆղանստանին կտրամադրվի ֆինանսական օգնություն։ Պահանջներից մեկը, օրինակ, տղաների և աղջիկների համար դպրոցներում ուսուցման հավասար հասանելիությունն է։

Առայժմ ոչ մի երկիր չի ճանաչել «Թալիբան»-ի կառավարությունը, իսկ Նորվեգիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ հանդիպումները չեն նշանակում թալիբների ճանաչում։

Մինչդեռ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն անհրաժեշտ է համարել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ Օսլոյում կայացած բանակցությունները, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի