copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:36 27-01-2022

Չեմ ուզում խոստում տալ. Քերոբյանը պատմեց` ինչի շուրջ են բանակցում ՌԴ-ի, Իրանի, Կատարի հետ

Այսօր ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոյբանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը բանակցում է ՌԴ-ի, Իրանի, Կատարի ու մի շարք այլ երկրների արտադրողների հետ` մեղմելու գյուղացիական տնտեսությունների ու գյուղարտադրանքի, պարարտանյութերի, թունաքիմիկատների, դիզվառելիքի թանկացման հետևանքները։

Նախարարը, սակայն, բացեց բանակցությունների փակագծերը։

«Մենք բանակցում ենք թե՛ մեր ռուս գործընկերների, թե՛ իրանցի, թե՛ Կատարի ու այլ երկրների արտադրողների հետ, որպեսզի կարողանանք հնարավորինս էժան ձեռք բերել (պարարտանյութ, դիզվառելիք, թունաքիմիկատ,–խմբ.) ու ինչ-որ մի սուբսիդավորման մաս էլ ավելացնելով` ունենանք խելամիտ գին գյուղացիների համար։ Ես չեմ ուզում խոստում տալ մինչև կառավարությունը որոշումը կկայացնի, բայց հիմա մենք փորձում ենք կառավարության հաստատմանը ներկայացնել գյուղացիների տեսանկյունից հնարավորինս լավ առաջարկ»,- ասաց Քերոբյանը։

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակով պայմանավորված` պարարատանյութերի համաշխարհային արտադրության կրճատման ու պահանջարկի կտրուկ ավելացման ֆոնին այդ արտադրանքի 1 տոննայի համաշխարհային գները 2021թ–ի ընթացքում բարձրացել են մի քանի հարյուր դոլարով. Այսպես. մոնոամոնիումի ֆոսֆատի 1 տոննայի արժեքը թանկացել է 375 դոլարով, դիամոնիումի ֆոսֆատը` 310 դոլարով։

Դիզելային վառելիքի գինը 2020թ–ի զրոյական մակարդակից 2022թ–ի հունվարին համաշխարհային շուկայում հասել է 1 լիտրի դիմաց 1.14 ԱՄՆ դոլարի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է