copy image url
Ներքին 4 տարի առաջ - 02:32 26-01-2022

Իմ հորդորը դիտվել է որպես թշնամական կշտամբանք. Շանթ Հարությունյան

Հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանն իր ֆեյսբուէյան էջում գրում է.

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակնհայտորեն հիմնված է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դրույթների վերահաստատման վրա՝ վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերը: Նման պայմաններում ես չէի կարող դիմել ո՛չ «նիկոլական» քաղաքական իշխող ուժին և ոչ էլ «լևոնական», «քոչարյանական», «սերժական» ընդդիմադիր ուժերին, քանի որ նշված բոլորը, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի տեսանկյունից, սպասարկում են ռուսական շահերը: Այս հարցում դաշնակից կարող են լինել այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ռուս-թուրքական դաշինքի դեմ: Իսկ նման ուժերի վերաբերյալ թեմային մասնագիտորեն տիրապետում է Արա Պապյանը: Ուստի, սրանով էր պայմանավորված, որ ես հորդորով դիմել եմ նրան: Չգիտեմ, արդյոք միտումնավոր, թե թյուրըմբռնման արդյունքում է , որ իմ հորդորը դիտվել է որպես թշնամական կշտամբանք:

Ես, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով, հրավիրում եմ Արա Պապյանին հրապարակային զրույցի, քննարկման, որը, կարծում եմ, կնպաստի հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի ազգային ուժերի վերջնական դիրքորոշման հստակեցմանը:

Հրապարակային քննարկման առաջարկին Արա Պապյանի համաձայնության դեպքում՝ կհստակեցնենք քննարկման վայրը և օրը:

Հ.Գ. Ինձ համար կտրականապես անընդունելի է հրաժարվել բանավեճից՝ անձնական ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով: Ուստի հանրությանը կոչ եմ անում նման պատճառաբանությամբ մերժումը դիտարկել որպես ազգային շահերի ստորադասում անձնական եսասիրությանը:

Շանթ Հարությունյան

26.01.2022թ.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի