copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:14 24-01-2022

Բաքվում այսօր կայացել է հայ ռազմագերիների գործով հերթական դատական նիստը

Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաքվում այսօր կայացել է հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի գործով հերթական դատական ​​քննությունը։

Կարված գործի փաստաթղթերում նշվում է, որ Իշխան Սարգսյանի բջջային հեռախոսի զննությամբ հայտնաբերվել է 2019թ. նկարահանված տեսագրություն, որով որոշվել են Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղբուլագ գյուղի կոորդինատները։

Այս գյուղից 40 կմ հեռավորության վրա՝ Էյյուբլու գյուղի տարածքում, գտնվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կայանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև գրում են, որ Սարգսյանի բջջային հեռախոսում եղել են նաև այսօր ադրբեջանակն ժամանակավոր օկուպացիայի մեջ գտնվող Քարվաճառի շրջանի ինչ որ հորինված գյուղի նկարներ:

Իսկ հաջորդ դատական ​​նիստը կայանալու է փետրվարի 28-ին»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր