copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:51 24-01-2022

Հայաստանում կան օմիկրոնով վարակվածներ. Անահիտ Ավանեսյան

Տոներից հետո նկատվեց հիվանդացության աճ, ինչը կապված է «օմիկրոն» շտամի շրջանառության հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։

«Այսօր էլ հայտնաբերում ենք «օմիկրոն» շտամով վարակվածներ, տեսնում ենք՝ աշխարհում ինչպես է հիվանդացության կտրուկ աճ գրանցվում, ուստի Հայաստանը ևս այս ընթացքից դժվար խուսափի»,- ասաց նա։

Նա նշեց, որ հաշվի առնելով վարակվածության տարածելիության մեծ ընթացքը՝ պատվաստումների շնորհիվ հիվանդությունը մեղմ ընթացք է ունենում։ «Մենք տեսնում ենք, որ կտրուկ աճին համընթաց հոսպիտալացման և մահացության ցուցանիշները նման աճ չեն ունենում, ինչը պայմանավորված է «օմիկրոն» շտամի առանձնահատկություններով և պատվատումներով»,-ասաց նա։

Նախարարի կանխատեսմամբ՝ առաջիկայում ևս ունենալու ենք թվերի աճ։ Նա նշեց, որ Հայաստանում օմիկրոնը ևս շրջանառվում է և վարկվածներ կան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ