copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:43 24-01-2022

ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել․ Գևորգ Էմին-Տերյան

Գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԵՊՀ֊ում հայտնվելու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը բազմիցս ցույց է տվել, որ թքած ունի Հայաստանի օրենսդրության վրա։ Օրինակ` նա այդպես էլ չկատարեց առաջին ատյանի դատարանի հայցի ապահովումը։

Բայց երիտասարդ նիկոլականի անպատժելիության զգացումը փաստորեն միայն դրանով չի սահմանափակվել։ Կից ներկայացված նկարից երևում է, որ Երևանի պետական համալսարանը ինձ վերջնահաշվարկ է փոխանցել նոյեմբերի 30-ին, ինչը օրենքի խախտում է, քանի որ ապօրինի հրամանով ես ազատվել եմ սեպտեմբերի 16-ին։

Բայց դա էլ ամբողջը չէ։ Հովհաննես Հովհաննիսյանի ուղղակի ցուցումով Երևանի պետական համալսարանը այս վերջնահաշվարկի համար հարկեր չի վճարել։

Գուցե ԵՊՀ-ն այդ գումարը փոխանցել է Աննա Հակոբյանի հիմնադրամին կամ այդ փողով ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանի հարսանիքին նվեր է գնել, բայց ամեն դեպքում արել է մի բան, որը կարող է պաշտպանել հարկեր չվճարելուց»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը