Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:10 05-11-2025

Վահան Տերյանը Երևանում թանգարան չունի անձնական ինչ-ինչ հարաբերությունների պատճառով․ Գևորգ Էմին-Տերյան

«Այսօր իրոք պատմական օր է, որովհետև ես ծնված օրից մասնակցել եմ երևի թե բոլոր միջոցառումներին և չեմ հիշում մի օր, որ գիտաժողով կազմակերպված լինի։ Սա շատ մեծ իրողություն է, որն իրականում ոչ թե Տերյանին է սևացնում, այլ իրականում այն բոլոր մարդկանց, ովքեր պետք է դա կազմակերպեին։ Չեն կազմակերպել շատ տարբեր պատճառներով, բայց նաև մեր մեղավորությունը կա, քանի որ Տերյանի ամբողջական կենսագրությունը չկա։ Չկա նաև ամբողջական ակադեմիական հրատարակությունը»,- այս մասին Վահան Տերյանի 140–ամյակին նվիրված գիտաժողովի բացմանն իր ելույթում ասաց բանաստեղծի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը։

«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաղթահարել կաղապարները, կկարողանանք վեր կանգնել անձնային հարաբերություններից, ովքեր գիտեն կամ չգիտեն, բայց Տերյանը Երևանում թանգարան չունի, որովհետև անձնական հարաբերություններն են եղել պատճառը, կառավարության որոշումը կար, շենքը հատկացված է եղել։ Կարծում եմ ժամանակն է, որ հետ կանգնենք կաղապարներից և կարողանանք արժանի կերպով ուսումնասիրել Տերյանին, որովհեև դրանից ինքը չի փոխվում, այլ փոխվում ենք մենք»,- նշեց Գևորգ Էմին-Տերյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից