copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:00 24-01-2022

Միգուցե կանխատեսելի էր. Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատու Սուքիասյանը համար ՀՀ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը ինչ-որ առումով կանխատեսելի է եղել:

Սուքիասյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրությամբ իրեն օժտված գործիքների մասին մտքին, դիտարկմանը, որ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա՝ Սուքիասյանն ասաց. «Նա, երբ ընտրվում էր նախագահ, չգիտե՞ր իր իրավունքների սահմանները»:

Հարցին, թե անակնկա՞լ էր, արդյոք, նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը, Սուքիասյանը պատասխանեց՝ դրա մասին ինքը չի մտածել, որ հասկանար անակնկա՞լ էր, թե ոչ:

«Միգուցե կանխատեսելի էր»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ նախագահի վրա ճնշումներ են եղել՝ հրաժարական տալու համար, Սուքիասյանը բացառեց նման ճնշումները:

Սուքիասյանը նաև նշեց. «Պետք է հասկանանք՝ ինքը ՀՀ-ի հետ ի՞նչ աստիճանի կապ է ունեցել»:

Ըստ պատգամավորի՝ պետք է ուսումնասիրել, թե ընդհանրապես ցանկացած մարդու կապիտալը որտեղ է գտնվում: «Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսը ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ի՞նչ աստիճան է վստահում ու ինչ աստիճան է սիրում»,- ասաց նա:

Նա նաև շեշտեց՝ ՀՀ քաղաքացիները «այո» են ասել այն Սահմանադրությանը, որով Արմեն Սարգսյանն ընտրվել է նախագահ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը