copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:51 20-01-2022

Անբարենպաստ եղանակի պատճառով ավելի քան 50 բեռնատար ավտոմեքենա է կանգնել մնացել Վերին Լարս մաքսային անցակետում

Անբարենպաստ եղանակի պատճառով ավելի քան 50 բեռնատար ավտոմեքենա է կանգնել մնացել Ռազմավիրական ճանապարհի ռուսաստանյան կողմում. ավտոմեքենաները գտնվում են Հյուսիսային Օսիայի Վերին Լարս մաքսային անցակետում: Այդ մասին հաղորդում են Ռուսաստանի արտակարգ ծառայությունները:

Նախորդ օրը երեկոյան Վրաստանի իշխանությունները ձյան ինտենսիվ տեղումների պատճառով սահմանել են բեռնատար ավտոմեքենաների երթևեկության արգելք: Մասնավորապես արգելքը գործում է կցանքով կամ կիսակցանքով ավտոմեքենաների համար միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում:

«Հունվարի 20-ի առավոտվա դրությամբ Վերին Լարս մաքսային անցակետում գտնվում են 53 մեծաբեռնատար ավտոմեքենաներ»,- արտակարգ ծառայության ներկայացուցչի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» գործակալությունը: Նա հավելել է, որ վարորդների համար պատրաստվել է սննդի և տաքանալու 12 ստացիոնար կետ: Հունվարի սկզբին 340 բեռնատար էր կուտակվել Ռազմավիրական ճանապարհի ռուսաստանյան կողմում: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, այսպես կոչված՝ Ռազմա-վրացական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որ Վրաստանը և Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ Կազբեգի-Վերին Լարս մաքսային անցակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում