copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:41 19-01-2022

Բացահայտվել է տարիներ առաջ կատարված ավազակությունը

ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի ոստիկանները բացահայտել են 2019-ի դեկտեմբերին Բենիամին գյուղի մոտակայքում կատարված ավազակությունը։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«2019 թվականի դեկտեմբերի 24-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մի բնակիչ մարմնական վնասվածքներով դիմել էր բժշկական կենտրոն։ Իրավապահներին նա հայտնել էր, որ Երևան-Գյումրի ճանապարհին՝ Բենիամին գյուղի մոտակայքում, ինչ-որ մեկը կանգնեցրել էր իր մեքենան, հարվածներ հասցրել, սուր-կտրող-ծակող գործիքով սպառնացել, ինչից հետո ինքն այդ անձին տվել էր 200 հազար դրամ։

Ոստիկանության Ախուրյանի բաժնում հարուցվել էր քրեական գործ։ Տևական ժամանակ ձեռնարկվում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, սակայն՝ ապարդյուն։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի ու Ախուրյանի բաժինների ծառայողների հետևողական միջոցառումների արդյունքում ավազակությունը բացահայտվեց։ Հունվարի 13-ին պարզվեց, որ հանցագործությունն արել է Գյումրիի 27-ամյա մի բնակիչ։ Նա կասկածանքով բերման ենթարկվեց ու խոստովանեց տարիներ առաջ կատարածը»,- ասվում է հաղորդագրության մեջ

Ըստ աղբյուրի՝ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ