copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:25 19-01-2022

Եղիսաբեթ II-ը թագավորական սոուս կարտադրի

Մեծ Բրիտանիայում Էլիզաբեթ II թագուհու ապրանքանշանով վաճառքի է հանվում արքայական շագանակագույն սոուսը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Royal Estate ապրանքանիշի սոուսը արտադրվում է թագուհու Սանդրինգհեմում գտնվող կալվածքում և կարժենա 6,99 ֆունտ ստերլինգ 295 գ շշի համար: Խոստանում են, որ այն «հագեցած կլինի քացախով ու համեմունքներով», կպարունակի նաև խուրմա և խնձորի հյութ։

Շագանակագույն սոուսը կամ, ինչպես այն անվանում են Մեծ Բրիտանիայում, brown sauce-ը, ամենահայտնիներից է երկրում։ Այն մատուցվում է ռեստորաններում, ճաշարաններում և փաբերում՝ մսային ուտեստներով, երշիկներով, տապակած կարտոֆիլով և բրիտանական այլ ավանդական ուտեստներով։ Նրա համը նման է Worcestershire սոուսին, և բացի արմավից և խնձորի հյութից, այն կարող է պարունակել տամարինդի մածուկ, մելաս, լոլիկ և նույնիսկ չամիչ:

Ակնկալվում է, որ Royal Estate-ի հիմնական մրցակիցը Heinz ապրանքանիշն է լինելու։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից