copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:16 19-01-2022

ԵՄ-ն ագրեսիայի դեպքում Ռուսաստանի Դաշնության դեմ լայնածավալ պատժամիջոցներ է պատրաստել

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը, գործընկերների հետ համակարգելով, լայնածավալ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում իրավիճակը վատթարանա։ Այս մասին նա գրել է չորեքշաբթի՝ հունվարի 19-ին, Twitter-ում։

«Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը Ուկրաինային։ Եթե իրավիճակը վատթարանա, մենք գործընկերների հետ համաձայնեցված լայնածավալ պատժամիջոցներ կկիրառենք»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Միաժամանակ ԵՀ ղեկավարը հավելել է, որ ԵՄ-ն երկխոսություն է պահպանում Ռուսաստանի հետ, սակայն չի ընդունում Եվրոպան ազդեցության գոտիների բաժանելու փորձերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի սենատորը ներկայացրել էր Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր նախագիծ։ Փաստաթուղթը նախատեսում է պատժիչ միջոցներ Ռուսաստանի և անձամբ Պուտինի նկատմամբ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ