Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:07 19-01-2022

Բացեք Թուրքիա-Հայաստան սահմանը և անցակետը կոչեք Դինքի անունով. թուրք պրոֆեսոր

Թուրքական «DurDe» («Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը հոդվածի տեսքով հրապարակել է թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ հունվարի 15-ին Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։

Թուրք պրոֆեսորը Դինքին անվանել է Թուրքիայի Մարթին Լյութեր Քինգ։

Ներկայացնենք Թաներ Աքչամի ելույթից հատվածներ.

«Հրանտ Դինքը, ինչպես Մարթին Լյութեր Քինգը, սպանվեց, քանի որ ուներ փիլիսոփայություն, որը կասկածի տակ էր դնում հանրապետության հիմնադրումը (Թուրքիայի-խմբ.)։ Նա սպանվեց, քանի որ քաղաքացիական հավասար իրավունքներ էր պահանջում։

Քանի դեռ Դինքին չեն հռչակել հանրապետության հիմնադիր, այս երկրում ժողովրդավարությունը և մարդու իրավունքների հարգանքը չեն տիրի և այս հանրապետությունը չի կարող պսակվել ժողովրդավարությամբ։

Այս հանրապետությունը հիմնվել է՝ մարգինալացնելով հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին։

Դինքը սպանվեց, քանի որ ասաց. «Ես հայ եմ. ինձ այսպես եք ընդունելու»։ Սպանվեց, քանի որ ասաց, որ հնարավոր է և՛ հայ լինել, և՛ հավասար իրավունքներով քաղաքացի։

Իմ պնդումը հետևյալն է. Հրանտ Դինքը հոգեբանական գերակայություն է։ Նա գուցե շատ դանդաղ, բայց ներթափանցում է այս հասարակության մազանոթների մեջ։ Դիքին իմանալ և հասկանալ ցանկացողների թիվն աճում է, քանի որ Դինքը ներկայացնում է մի նոր բան, որը մենք կարոտում ենք։

Վերջին խոսքս հետևյալն է. խնդրում եմ բացե՛ք Թուրքիա-Հայաստան սահմանը և սահմանային անցակետն անվանե՛ք «Հրանտ Դինքի անցակետ»։ Սա մեծ քայլ կլինի հանրապետության հիմնադրման ընթացքում թողնված սխալների վերացման ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել