Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:40 19-01-2022

ՌԴ-ն տեղեկություններ ունի Օլիմպիական խաղեր-2022-ի նախապատրաստական ​​աշխատանքներին ԱՄՆ միջամտության մասին. Նարիշկին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 2022թ.-ին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական ​​աշխատանքներին միջամտելու արշավ է իրականացնում։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պետք է ասեմ, որ մենք բավականին ծավալուն տեղեկատվություն ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, նրա առավել օդիոզ և հնազանդ դաշնակիցների կողմից Պեկինի Օլիմպիական խաղերի նախապատրաստական ​​աշխատանքներին ագրեսիվ և չարամիտ միջամտության լայնածավալ արշավի մեկնարկի մասին: Մենք տեսնում ենք Պեկինի օլիմպիական խաղերի կազմակերպիչներին վարկաբեկելու նրանց փորձերը»,- ասել է Նարիշկինը։

2022թ.-ի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, փետրվարի 4-ից 20-ը։

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պատժամիջոցների պատճառով ՌԴ հավաքականը հանդես կգա ROC (Russian Olympic Committee) անվան տակ, իսկ մրցանակաբաշխության արարողությանը օրհներգի փոխարեն կհնչի հատված Պյոտր Չայկովսկու Առաջին դաշնամուրի կոնցերտից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել