copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:42 17-01-2022

Սուքիասյանների ավիաընկերությունը կրկին «քաշում է» քաղաքացիներին

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող « Flyone Armenia» ավիաընկերությունը կրկին քաղաքացիներին փաստի առաջ է կանգնեցրել, մասնավորապես չեղարկվել են ավիաընկերության՝ դեպի Մոսկվա փետրվարի 7-ին, 8-ին և 9-ին սպասվելիք չվերթները: Oragir.news-ին ահազանգած քաղաքացին նշեց, որ ինքը փետրվարի 9-ի համար դեպի Մոսկվա տոմս է գնել, սակայն տեղեկացել է, որ թռիչքը չի կայանալու, իսկ ավիաընկերությունից ասել են, որ գումարը կվերադարձնեն 5-ից 30 օրվա ընթացքում: Մենք փորձեցինք կապվել ավիաընկերության հետ պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն մեր զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ:

Հատկանշական է, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խոսում էր դեպի Թուրքիա- Հայաստան թռիչքների մասին՝ նշելով, որ դրանք լինելու են, մինչդեռ նույնիսկ դեպի Մոսկվա չվերթները չեն իրականանում: Նշենք նաև, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ, երբ Սուքիասյանների ընտանիքին պատկանող ավիաընկերության չվերթները չեղարկվում են:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ