copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:21 17-01-2022

Ռուբեն Ռուբինյանն ունի հակասահմանադրական կարգավիճակ․ Էդգար Ղազարյան

Ազգային ժողովում այսօր քննարկումների առանցքում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էր։ Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորներին հետաքրքրում էր՝ ինչ է նշանակում «Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում» ձևակերպումը։

Քննարկման արդյունքում պատգամավորները հարց բարձրացրին, թե ի՞նչ հիմքերով է Ռուբեն Ռուբինյանը դարձել հատուկ բանագնաց։ Պատգամավորները պնդում էին, որ նա արդեն գործող պաշտոնյա է ու ոչ մի իրավունք չուներ նման պաշտոն ստանձնելու։ Ռուբինյանը հարցերին պատասխանում էր հիմնականում հեգնանքով, ու այն մեղադրանքին, որ նա հատուկ բանագնացի դերում հայտնվել է սահմանադրության խախտմամբ, պատասխանեց․

«Նախ, հատուկ բանագնաց չի, ներկայացուցիչ է, իսկ դա գործառույթ է, ոչ թե պաշտոն։ Ես ինչպես եղել եմ ԱԺ փոխխոսնակ, այնպես էլ շարունակում եմ հանդիսանալ, որը կատարում է հատուկ ներկայացուցչի գործառույթ»։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նշում է, որ սա սահմանադրության կոպիտ խախտում է, քանի որ սահմանադրության համաձայն՝ իշխանության ուժերը տարանջատված են, իսկ արտաքին քաղաքական հարցերով զբաղվելը Սահմանադրությունը վերապահել է գործադիր իշխանությանը։

«Բացի դա, ոչ մի իրավական ակտ գոյություն չունի, համաձայն որի՝ Ռուբեն Ռուբինյանը կատարում է հատուկ ներկայացուցչի գործառույթը, չկա ոչ նախագահի հրմանագիր, ոչ վարչապետի որոշում։ Այդ մասին մենք իմանում ենք ընդամենը ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունից»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Ինչ վերաբերում է Ռուբինյանի հայտարարությանը, որ դա գործառույթ է, ոչ թե պաշտոն, Ղազարյանն ընդգծում է, որ դա Կառավարության գործառույթն է, ոչ թե օրենսդիրի․ «Եթե Ռուբինյանն ուզում էր զբաղվել այդ գործով, նա պետք է հրաժարական տար ԱԺ փոխխոսնակի պաշտոնից և վարչապետի որոշմամբ նշանակվեր հատուկ հարցերով հանձնակատար։

Փաստացի ստացվում է, որ Թուրքիայի կողմից կա Թուքրայի նախագահի հրամանագրով նշանակված հատուկ հարցերով դեսպան, իսկ Հայաստանի կողմից պաշտոնապես նշանակված պաշտոնյա գոյություն չունի, իսկ Ռուբեն Ռուբինյանն այդ պաշտոնում ունի հակասահմանադրական կարգավիճակ»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ