copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:53 17-01-2022

Ես, որպես Խաչատուր Սուքիասյան, բաժնետեր չեմ, բայց իմ ընտանիքից մարդիկ կան, որ բաժնետեր են․ Խաչատուր Սուքիասյան

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով հարցին, թե իր հիմնած ավիաընկերության՝ Երևան-Ստամբուլ չվերթը չեղարկվել է, նորերը լինելո՞ւ են, նախ ասաց, որ ոչ թե իր հիմնածն է, այլ իր ընտանիքի․

«Նայեք, մի բան ասեմ Ձեզ, Դուք գիտեք, որ ես, որպես Խաչատուր Սուքիասյան, բաժնետեր չեմ, Դուք գրագետ մարդ եք, կրթություն եք ստացել, ասում եք՝ Ձեր հիմնած, դա իմ հիմնածը չի, բայց իմ ընտանիքից մարդիկ կան, որոնք էդտեղ բաժնետեր են, ասեք՝ ընտանիք, բայց մի ասեք՝ Ձեր հիմնած, որովհետև գրագետ տարբերակը՝ ես էդտեղ բաժնետեր չեմ, մեր ընտանիքին պատկանող, էն էլ ոչ ամբողջությամբ»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը, ապա անդրադարձավ բուն հարցին, թե նոր չվերթներ լինելո՞ւ են․

«Մամուլում հրապարակվել է, որ Երևան-Ստամբուլ չվերթներ են լինելու։ Այսօր Թուրքիայի տարածքում, ծպտյալ հայերի մասին չէ խոսքը, այլ այն հայերի մասին ա, որ իրենց հայ են համարում և հայկական ազգանուն են կրում, մոտավորապես 100 հազար բնիկ հայ ունենք՝ Թուրքիայում ապրող, մոտ 100 հազար էլ Հայաստանից գնացող, աշխատանք փնտրող հայեր կան, Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ երբ արգելվել էր թուրքական ապրանքները Հայաստանում, դրանք այլ երկների միջոցով էր բերվում, որը նորից հավելյալ ծախսեր էր արվում։ Այդ ինքնաթիռները աշխատելու են՝ Երևան-Ստամբուլ և աշխատելու են և՛ հայկական կողմից, և՛ թուրքական կողմից, ինչպես որ նախկինում աշխատել են, ոչ մի նորություն չկա, ուղղակի ինչ-որ աստիճան ավելի ցարծր գներ են լինելու, որովհետև սկզբունքը, որ այդ ավիաընկերությունը ստեղծվել է, դա «լոու քոսթ» է, ցածր գներով թռիչք ունեցող ավիաընկերություն է»,- պատասխանեց Սուքիասյանը։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում