copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:32 15-01-2022

Նշվել է Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվածների ընդհանուր թիվը

Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվել է 225 մարդ։ Ինչպես հայտնել է Գլխավոր դատախազության քրեական հետապնդման ծառայության ղեկավար Սերիկ Շալաբաեւը, նրանց թվում են անվտանգության 19 աշխատակիցներ։

Շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում նա նշել է, որ անկարգությունների ժամանակ տուժել է նաեւ 4578 մարդ։ Բացի այդ, քննչական-օպերատիվ խումբը քննում է 546 քրեական գործ, այդ թվում՝ 44-ը ահաբեկչության փաստերով։ Եվս 34-ը վերաբերում է անկարգություններին, իսկ 19-ը՝ սպանություններին։

Հանցագործությունների կատարման մեջ կասկածվող 672 անձ տեղավորվել է ժամանակավոր պահման վայրերում։ Նրանցից 446-ը բերման են ենթարկվել։ Նաեւ ստուգումից հետո մոտ 100 մարդ ազատ է արձակվել։

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն Ասել Արտակշինովայի խոսքով՝ 225 մահացածներից 175-ը մահացել են բուժհաստատություններում։

2022 թվականի հունվարի 2-ին Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել Ժանաոզեն և Ակտաու քաղաքներից հեղուկ գազի թանկացման պատճառով։ Հետո նրանք տարածվել են երկրի այլ քաղաքներում։ Հատկապես լարված իրավիճակ է ստեղծվել Ալմաթիում, որտեղ ցուցարարները բախվել են անվտանգության ուժերի հետ, եղել են զոհեր և զգալի վնասներ քաղաքի ենթակառուցվածքներին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը