Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:48 15-01-2022

Ամերիկացի գիտնականները գտել են «դելտան» և «օմիկրոնը» չեզոքացնող հզոր հակամարմիններ

Ամերիկացի գիտնականները, ուսումնասիրելով COVID-19-ի նկատմամբ նախկինում անհայտ երկու տասնյակ հակամարմինների հատկությունները, դրանցից առանձնացրել են երկուսը, որոնք ամենաարդյունավետ կերպով չեզոքացնում են SARS-CoV-2-ի «դելտա», «բետա» և «օմիկրոն» շտամները։ Հոդվածը հրապարակվել է medRxiv պորտալում։

Նյութում ասվում է, որ կորոնավիրուսի նոր տարբերակներն ի վիճակի են մեծացնել հակամարմինների, որոնք առաջացնում է պատվաստանյութը, և մոնոկլոնալ հակամարմինների (MAB) (իմունային բջիջների կողմից արտադրված հակամարմիններ.-) նկատմամբ կայունությունը և, համապատասխանաբար, պոտենցիալ մեծացնել իրենց պաթոգենությունը։ Նշվում է, որ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «օմիկրոն»-ը նվազեցնում կամ չեղարկում է MAB-երի մեծ մասի կողմից չեզոքացման նկատմամբ զգայունությունը:

Հետազոտության ընթացքում Բետեսդայի (Մերիլենդ նահանգ) Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID) մասնագետները 12 պացիենտների իմունային բջիջներից դուրս են բերել ԴՆԹ-ի թելիկներ և ներդրել դրանց հիմնական հատվածները բակտերիոֆագի գենոմում՝ դրա սպիտակուցային թաղանթում հակամարմինների հատվածների ի հայտ գալու համար: Գիտնականները պատրաստել և բազմապատկել են նման վիրուսների տարատեսակներ, այնուհետև սկսել են դիտարկել՝ արդյոք դրանք կմիավորվե՞ն կորոնավիրուսի թաղանթի հատվածների հետ։

Այսպիսով, մասնագետներին հաջողվել է բացահայտել երկու տասնյակ նախկինում անհայտ կորոնավիրուսի հակամարմիններ, որոնցից երկուսը՝ NE12-ը և NA8-ը, պարզվել է, որ ամենահզոր հակամարմիններն են, որոնք արդյունավետորեն չեզոքացնում են ինչպես կորոնավիրուսի վաղ մուտացիաները, այնպես էլ «դելտա», «ալֆա», «oմիկրոն» և «բետա» տարբերակները:

Ամերիկացի գիտնականները վստահություն են հայտնել, որ իրենց մեթոդիկան թույլ կտա արագորեն առանձնացնել և բազմացնել SARS-CoV-2-ի հակամարմինները պացիենտների արյան նմուշներից և գնահատել դրանց արդյունավետությունը: Գիտնականները հույս ունեն, որ հայտնագործությունը կհանգեցնի COVID-19-ի դեմ նոր դեղամիջոցների ստեղծման, որոնք կարող են պաշտպանել պացիենտների օրգանիզմը կորոնավիրուսային վարակի ծանր ձևերի զարգացումից «օմիկրոն» տարբերակով և SARS-CoV-2-ի այլ տեսակներով վարակվելիս:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել