Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:09 15-01-2022

2021 թ․ ՌԴ քաղաքացիություն հիմնականում ստացել են Ուկրաինայի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի քաղաքացիները

ՌԴ քաղաքացի անցյալ տարի ամենից հաճախ դարձել են Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի հաղորդագրությունը:

«2021 թվականի 11 ամսվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում՝ մոտ 563 000 մարդ: Քաղաքացիություն ստացած արտասահմանյան քաղաքացիների շրջանում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի քաղաքացիները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է 2021 թվականին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել ավելի քան 800 արտասահմանցի բարձր որակավորում ունեցող մասնագետի, 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 950 մարդու, իսկ 2019-ի ընթացքում՝ 730:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան