copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:52 13-01-2022

Սաակաշվիլին կարծում է, որ իրեն դատում են 2008 թվականին «Վրաստանը չհանձնելու համար»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ իրեն դատում են, քանի որ 2008 թվականին նա «չի հանձնել Վրաստանը»։

«Ինձ դատում են այն բանի համար, որ ես կարողացա ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովից խոստում ստանալ, որ Վրաստանն ու Ուկրաինան անպայման կմիանան դաշինքին», - ասել է Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում՝ սահմանի անօրինական հատման գործով դատավարության ժամանակ։

Նա հավելել է, որ ժամանել է երկիր՝ օգնելու նրան դուրս գալ ծանրագույն ճգնաժամից։ Իշխանափոխության և բանտից ազատվելու դեպքում Սաակաշվիլին խոստանում է մեծ ներդրումներ ներգրավել երկիր։

«Ես կարող եմ տասը միլիարդ դոլարների ներդրումներ բերել Վրաստան, ինչը կլուծի գործազրկության խնդիրը»,- հավելել է Սաակաշվիլին։

Սահմանի ապօրինի հատման գործը քննելու առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Այդ ժամանակ Սաակաշվիլին ներկա չէր նիստին վատառողջ լինելու պատճառով. նախկին նախագահը վերականգնողական բուժում էր անցնում Գորիի զինվորական հոսպիտալում՝ 50-օրյա հացադուլից հետո։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ