Խոսք 4 տարի առաջ - 20:07 13-01-2022

Ադրբեջանը վախենում է, որ ՀՀ-ն կամրապնդի ՀԱՊԿ շրջանակում իր դիրքերը. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ՝ Վարդան Ոսկանյանը զրույցում անդրադարձել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստան զորք ուղարկելու, այդ փաստը ՀՀ իմիջի վրա անդրադառնալու, նախօրեին ՀՀ տարածքում սահմանային լարվածության և նոր պատերազմի վտանգի, հայ գորխարարների՝ Իրան գնալու համար ադրբեջանական մաքսակետին գումար վճարելու մասին։

Իրանագետի խոսքով, քանի որ Ղազախստանում շարունակվում է իրավիճաը լարված մնալ, ՀԱՊԿ կողմից՝ Նիկոլ Փաշինյանի զորք ուղարկելը ՀՀ իմիջի վրա կարող է ունենալ ինչ-որ ազդեցություն միանշանակ։ ՀՀ և ՀԱՊՀ հարաբերությունների համատեքստում ՀՀ-ն պետք է անի իր պարտավորությունները, իսկ անշուշտ ՀՀ մասնակցությունը պետք է ունենա արժեք։

Հարևան պետություններում ՝ Թուրքիայում և Իրանում, տարբեր են արձագանքում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այն հարցին, որ ի վերջո կարո՞ղ ենք արձանագրել, որ Ղազախստանի դեպքերով պայմանավորված՝ մեր տարածաշրջանի վերաբերյալ թուրք-ադրբեջանական ծրագրերը խառնվել են՝ ասաց.

«Կենտրոնական ասիական տարածաշրջանում Թուրքիան այնքան էլ ամուր դիրքեր չունի՝ ինչպես ցույց տվեցին վերջին՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները։ ՌԴ-ն որևէ ձևով համաձայն չի լինելու, որ թուրքական Թուրանի ծրագրերում դիտարկվի նույնիսկ ադրբեջանականը։ Ադրբեջանը կարծում է, որ կարող է հայտնվել նույն Ղազախստանի իրավիճակում։ Ամենևին պատահական չէ, որ իր պետության ներսում կան տեղացի ահաբեկիչներ, ովքեր Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններում ևս մասնակցել են»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին