Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:07 12-01-2022

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով: Տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

ՌԴ նախագահի անունից մեդալը 2022թ. հունվարի 12-ին հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ մասնակցում է Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել