Արտաքին 4 տարի առաջ - 11:28 12-01-2022

Չինաստանում հեռուստակայանը տեղադրել են գնացքի վագոնում

Պեկինում գործարկվել է աշխարհում առաջին ճեպընթացը, որի վագոններից մեկը ամբողջական հեռուստակայան է։ Այն թույլ է տալիս 5G ցանցի օգնությամբ ուղիղ հեռարձակումներ ապահովել։ Գնացքը գործարկվել է հատուկ Ձմեռային օլիմպիական խաղերի համար, որից կարող են օգտվել կամավորները, լրագրողներն ու օլիմպիական խաղերի հատուկ հյուրերը։

Մտահղացումը կյանքի է կոչվել Չինաստանի Մեդիակորպորացիայի ու ազգային երկաթուղու համատեղ ջանքերով։ Այն հագեցած է 5G+4K և 8K տեխնոլոգիայով, որն էլ իր հերթին համալրված է արհեստական բանականության տարրերով և ապահովելու է ուղիղ հեռարձակումներ Ultra HD ֆորմատով։

Գնացքը շարժվում է 350 կմ/ժ արագությամբ ու ընդամենը 50 րոպեում հասնում է Չժանցյակոու։ Պեկին-Չժանցյակոու ճեպընթացի ամբողջ ճանապարհին տեղադրված են ավելի քան 400 5G կայաններ, որոնք պետք է անխափան ուղիղ եթեր ապահովեն ու սա առաջին գնացքն է, որի ամբողջ ճանապարհին 5G կայաններ կան տեղադրված։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում