copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:33 11-01-2022

Սելենա Գոմեսը բացահայտել է Կառա Դելևինի հետ արած միանման դաջվածքների նշանակությունը

Դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը Live with Kelly and Ryan շոուի ժամանակ պատմել է իր ընկերուհի Կարա Դելևինի հետ միևնույն դաջվածքն անելու նշանակության մասին։

Գոմեսը հաղորդավարներին պատմել է, որ Դելևինին համարում է «իր լավագույն ընկերուհիներից մեկը»։ Իսկապես, Գոմեսը և Դելևինը արդեն մի քանի տարի է, ինչ ընկերներ են՝ սկսած այն ժամանակներից, երբ նրանք միասին նկարահանվեցին Թեյլոր Սվիֆթի՝ «Bad Blood» տեսահոլովակում։

«Դա մի քանի տարբեր բաներ է նշանակում… Նա ինձ «վարդի կոկոն» է ասում, այնպես որ դա մականուն է։ Եվ ես միշտ վարդ էի ուզում, հիմա ես այն ունեմ»,- պատմել է նա:

Զրույցի ընթացքում Գոմեսը նաև պատմել է, որ ինքը «շատ» դաջվածքներ ունի՝ կապված մարդկանց հետ, որոնք նշանակալի հետք են թողել իր կյանքում, օրինակ՝ մոր՝ դերասանուհի Մենդի Թիֆիի և մտերիմ ընկերուհու՝ երգչուհի Ջուլի Մայքլզի հետ:

Նախկինում Կարա Դելևինը և Սելենա Գոմեսը միևնույն դաջվածքներն էին արել դաջվածքի աստղային վարպես Bang Bang-ի մոտ։ Ընկերուհիները լուսանկարվել էին՝ ցույց տալով մարմնի վրայի նոր պատկերները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը