copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:45 11-01-2022

Չինաստանը մեգապոլիսում մտցրել է լոքդաուն՝ «օմիկրոնի» երկու դեպքից հետո

Չինաստանի իշխանությունները Հենան նահանգի Անյան քաղաքում կարանտին են սահմանել՝ կապված կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման երկու դեպքի հայտնաբերման հետ։ Մեկուսացման ռեժիմի գործողության տակ է հայտնվել մոտ 5,5 միլիոն մարդ, հաղորդում է Associated Press-ը:

Տեղի բնակիչներին արգելվում է լքել իրենց տները։ Ճանապարհներին չի թույլատրվում տրանսպորտի առկայություն՝ բացի արտակարգ ծառայություններին առնչվողներից, խանութները փակ են՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառողների։

Նշվում է, որ «օմիկրոնի» դեպքերը Անյանում կարող են կապված լինել Տյանցզին քաղաքում համանման դեպքերի հետ, որտեղ նույնպես իշխանությունները լոքդաուն են մտցրել։ Միաժամանակ, կարող է խոսք լինել Չինաստանում «օմիկրոնի» տարածման նախադեպի մասին, որի դեպքերը չեն ներմուծվել դրսից կամ կապված չեն եղել այդ անձանց անմիջական շփումների հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ