copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:18 11-01-2022

Բայդենի խորհրդականը և Էրդողանի խոսնակն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններին

Հունվարի 10-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբարհիմ Քալընը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական և քաղաքական հարաբերություններին, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, գրում է ermenihaber-ը։

Համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների շրջանակում զրուցակիցների մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի, Ղազախստանում բողոքի ցույցերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Բոսնիա և Հերցեգովինայում ու Եթովպիայում զարգացումների վերաբերյալ։ Քալընը և Սալիվանը քննարկել են նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնեցրած համատեղ ռազմավարական մեխանիզմների մանրամասները և գլխավոր կետերը։

Հրապարակման մեջ նշվել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ Թուրքիան կարևորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը։

Ղազախստանում զարգացումների հարցում կարևորվել է խաղաղության և կայունության վայրկյան առաջ հաստատումը։ Անդրադարձ է կատարվել այս հարցում Թյուրքական պետությունների կազմակերպության նախաձեռնություններին։

Քննարկվել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման դրական ազդեցությունը տարածաշրջանի կայունության և բարօրության վրա։

Նշվել է, որ Թուրքիան վճռական է շարունակելու այն դերը, որ ստանձնել է խաղաղության և կայունության մթնոլորտ հաստատելու այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին են Բալկանները, Կովկասը, Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան և Աֆրիկան:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը