copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:52 10-01-2022

Իրանն անիմաստ է համարում միջուկային գործարքի շուրջ ժամանակավոր համաձայնագիրը

Թեհրանը հույս ունի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների ընթացքում ատոմի շուրջ երկարաժամկետ գործարք կնքել եւ անիմաստ Է համարում ժամանակավոր համաձայնագիրը: Այդ մասին հաղորդել Է «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարությանը:

«Մենք ձգտում ենք հասնել երկարաժամկետ եւ հուսալի համաձայնագրի: Առանց այս երկու բնորոշ հատկանիշերի մեր օրակարգում ոչ մի գործարք չի լինի: Մենք բոլորս պետք Է համոզվենք այն բանում, որ ԱՄՆ-ի վերադարձը ԳՀՀԾ-ի պահպանմանը տեղի կունենա ստուգումներով եւ հավաստիացումներ ստանալով, ինչպես նաեւ հակաիրանական պատժամիջոցների չեղարկմամբ»,-գործակալությունը մեջբերում Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեի խոսքը:

Նա նշել Է, որ միջուկային գործարքի շուրջ ժամանակավոր համաձայնագիրը ոչ մի բանի չի հանգեցնի: Խաթիբզադեի խոսքով,բանակցությունների մասնակիցները Ավստրիայի մայրաքաղաքում կարողացել են առաջընթացի հասնել չորս ուղղություններով՝ պատժամիջոցների չեղարկման, ստուգումների, հավաստիացումներ ստանալու եւ միջուկային հարցերի:

«Ակներեւ Է, որ այժմ Վիեննայում բոլոր կողմերը ջանքեր են գործադրում կայուն արդյունքի հասնելու համար: Մենք հասել ենք այն մակարդակներին, որոնք մեզ ցույց են տալու, թե արդյոք մյուս կողմն ունի անհրաժեշտ վճռականություն, թե ոչ»,-հավելել Է նա:

Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշել Է, որ Թեհրանի համար կարեւոր Է նաեւ բանակցությունների տեմպը:

«Անընդունելի Է, երբ մյուս կողմը քարշ գա ինչպես կրիան, իսկ մենք շարժվենք լույսի արագությամբ»,-հայտարարել Է Խաթիբզադեն: Հունվարի 3-ին Վիեննայում վերսկսվել Է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ութերորդ փուլը:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականին կնքեցին ԳՀՀԾ գործարքը, ինչը ենթադրում Է Իրանի նկատմամբ ավելի վաղ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը միակողմանի կարգով դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները:

Ի պատասխան Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Հետագայում 2021 թվականի ապրիլից մինչեւ դեկտեմբեր Իրանը եւ մի շարք համաշխարհային տերություններ բանակցությունների յոթ փուլ անցկացրեցին Վիեննայում ԳՀՀԾ-ն վերականգնելու նպատակով: ԱՄՆ-ն ուղղակիորեն դրանց չի մասնակցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի