copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:47 10-01-2022

Բելգորոդում սառցե անձրևից հետո օդանավը դուրս է եկել թռիչքուղուց

Բելգորոդի օդանավակայանում Մոսկվայից ժամանած մարդատար ինքնաթիռը վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց։

Միջադեպը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 11:42-ին, ինքնաթիռում եղել է 47 ուղևոր։

Նախնական տվյալներով, ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, նրանց տեղափոխում են օդանավակայանի շենք, իսկ օդանավը կստուգվի՝ միջադեպի հետաքննության շրջանակում։

Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը հաղորդել էր, որ օդանավը չի կարողացել մնալ թռիչքուղու վրա մերկասառույցի պատճառով (անցած գիշեր քաղաքում «սառցե անձրև» է տեղացել): Օդանավակայանից հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը