copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:27 09-01-2022

ՌԴ ոստիկանությունը քրեական գործեր է հարուցել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթեցնելու անանուն հաղորդումների գործով

ՌԴ ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր են հարուցել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքներով անանուն հաղորդումներից հետո, որոնք իբր կիրականացվեին, եթե այդ երկրների զորքերը դուրս չբերվեն Ղազախստանի տարածքից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով («ակնհայտ կեղծ հաղորդում ահաբեկչության ակտի մասին»)»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է 500-ից մինչև 700 հազար ռուբլու չափով տուգանք կամ երեքից մինչև հինգ տարվա ազատազրկում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից