copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:59 09-01-2022

Հունվարի 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակը

Հայաստանի տարածքում հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 11-ին, 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները։

«Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ի և 13-ի գիշերը կբարձրանա 3-5, 13-ի ցերեկը և 14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի