copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:51 07-01-2022

Ղրղզստանը մտադիր է ՀԱՊԿ-ի շրջանակներում 150 զինծառայող ուղարկել Ղազախստան

Ղրղզստանը նախատեսում է ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում Ղազախստան ուղարկել 150 զինծառայող և մի քանի միավոր զինտեխնիկա։ Այդ մասին ուրբաթ օրը հանրապետության խորհրդարանում հայտարարել է հանրապետության նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալ Կամչիբեկ Տաշիեւը։

«Մենք Ղազախստան կուղարկենք 150 զինծառայող և 19 միավոր ռազմական և ավտոմոբիլային տեխնիկա», - ասել է նա։

Բիշքեկում խորհրդարանական հանդիպման ժամանակ երկրի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովն ասել է, որ զինվորականները պատրաստ են թռչել Ղազախստան։ «Կանտի (Չուի շրջան) ռազմական օդանավակայանում արդեն երկու ինքնաթիռ կա, զինծառայողները միայն սպասում են համապատասխան որոշման ընդունմանը»,- ասել է նախարարը։

Ղրղզստանի օրենսդրության համաձայն՝ հանրապետության զինվորական անձնակազմին արտերկիր ուղարկելու հարցը քննարկում է խորհրդարանը, որից հետո պատգամավորների որոշումը պետք է ստորագրի պետության ղեկավարը։ Օրենսդիր մարմինը նախատեսում էր այս հարցը քննարկել հունվարի 6-ին, սակայն քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստը հետաձգվել է ուրբաթ օրը։

ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին