copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:51 04-01-2022

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ռեկորդ է գրանցվել․ 1 մլն դեպք մեկ օրում

Կորոնավիրուսի դեպքերի առավելագույն թիվ՝ ավելի քան 1 միլիոն, գրանցվել է ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում։ Տվյալները հաղորդում է Ջոնս Հոփկինսի համալսարանը։

Համաձայն տվյալների՝ 2022 թվականի հունվարի 3-ին երկրում հայտնաբերվել է COVID-19-ի 1 082 549 դեպք։ Նշվում է, որ սա համաճարակի սկզբից մեկ օրում գրանցված առավելագույնն է։ Նույն օրը մահացել է 1688 մարդ։

Ընդհանուր առմամբ՝ համաճարակի ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 56 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 827 հազար մարդ։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում համաճարակային իրավիճակի բարդացումներ են կանխատեսվում՝ կապված նոր՝ Omicron, շտամի տարածման հետ, որն, ինչպես ենթադրվում է, ավելի կայուն է գոյություն ունեցող պատվաստանյութերից:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել