copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:11 04-01-2022

Դանիայում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից մահվան 18 դեպք է գրանցվել

Դանիայում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից մահվան 18 դեպք է գրանցվել թագավորությունում այդ շտամի հայտնվելու պահից ի վեր:

Այդ մասին հաղորդել է TV2 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Դանիայի շիճուկների ինստիտուտը: «Մահվան 18 դեպք է գրանցվել այն մարդկանց շրջանում, որոնք ախտահարվել են «Օմիկրոն» շտամով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ինստիտուտն առաջին անգամ է վիճակագրություն հրապարակել «Օմիկրոնից» մահվան դեպքերի մասին:

«Օմիկրոնը» Դանիայում գրանցվել է նոյեմբերի վերջին, այժմ այն գերակշռող է, նրան բաժին է ընկնում կորոնավիրուսի բոլոր դրական թեստերի շուրջ 90 տոկոսը: Դրա հետ մեկտեղ ինստիտուտում նշում են, որ «Օմիկրոնով» հոսպիտալացվածների թվաքանակը դելտայի համեմատությամբ նվազել է գրեթե կրկնակի: Առաջվա պես ծանր վիճակում գտնվող հոսպիտալացվածների մեծամասնությունը պատվաստում չստացած հիվանդներն են, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում