copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:02 04-01-2022

Հայաստանում պատվաստանյութերը համալրվել են ևս մեկով՝ «Սպուտնիկ Լայթ»-ով  

Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա պատվաստանյութերը համալրվել են ևս մեկով՝ վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար:

Պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար։

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ 18 տարեկան և բարձր տարիքի, մասնավորապես՝ ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափ, որը կնպաստի առավել պաշտպանված լինելուն, հատկապես վերջին շրջանում աշխարհում շրջանառվող «օմիկրոն» տարբերակի տարածման համատեքստում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը