copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:27 04-01-2022

Ադրբեջանի պաթոլոգիական վախը մեր հանդեպ դեռևս պահպանվում է. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որքան էլ զարմանալի թվա, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման նաև ռազմաքաղաքական վերնախավում դեռևս պահպանվում է պաթոլոգիական վախը մեր հանդեպ։

Գրեթե օր չկա, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սպառնալիքներ չհնչեցնի, թե հայկական, իրենց եզրաբանությամբ, «ռևանշի» դեպքում իբր «Հայաստանի համար շատ վատ կլինի», «Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց», «փոքր հակաահաբեկչական գործողությամբ Ադրբեջանը կոչնչացնի հայկական բանակը» և նման այլ բարբաջանքներ, որոնք ամփոփվում են նրանով, որ Հայաստանը որևէ պարագայում ոչ միայն չպետք է գնա «ռևանշի», այլև նույնիսկ մտածի դրա մասին։

Այս ամենից տրամաբանական հետևությունը մեկն է. եթե ամեն ինչ այդքան հեշտ է ու պարզ, ապա Բաքվի բռնապետի համար շատ ձեռնտու կլիներ Հայաստանի հենց «ռևանշի» գնալը, որովհետև հասկանալի է, չէ՞, որ այդ դեպքում Ադրբեջանը, դիցուք, կարող էր վերցնել Երևանը, որը պաշտոնապես հռչակվում է իբր «հին ադրբեջանական քաղաք»։

Սակայն, ո՛չ, Բաքվի բռնապետը դեմ է հայկական «ռևանշին», ուստի թե՛ նա և թե՛ նրա քարոզչամեքենան զբաղված են ակնհայտ սնապարծության միջոցով նաև սեփական վախերը թաքցնելու փորձով»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը