copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:53 28-12-2021

Վրաստանում 50 տարեկանից բարձր քաղաքացիները COVID-ի դեմ պատվաստվելու համար կստանան 200 լարի

Ներկայումս պետության կողմից 200 լարիի (63 դոլար) չափով դրամական խրախուսանք կարող են ստանալ Վրաստանի 50 տարեկանից բարձր այն քաղաքացիները, ովքեր կորոշեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։

Խորհրդի որոշմամբ՝ պատվաստվածներին խրախուսելու ծրագիրը կերկարաձգվի մինչև հունվարի վերջը, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Խրախուսական ծրագիրը կերկարաձգվի, որը 60 տարեկանից բարձր անձանց համար ենթադրում է 200 լարիի հավելագումար։ Կա ևս մեկ լուր. ծրագրի տարիքային շեմն իջել է մինչև 50 տարեկան»,- ասել է Գիբրաձեն։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը