copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:25 28-12-2021

Քոչարյանի թիմում ո՞ւմ են տեսնում քաղաքապետի պաշտոնում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ անպայման մասնակցելու են Երեւանի քաղաքապետի ընտրություններին․ «Գտնելու ենք այն թեկնածուին, որը երեւանցիների կողմից ընդունելի եւ ընկալելի կլինի»: Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանին իմպիչմենթ հայտնելու օրերին, երբ խոսակցություններ կային, որ հնարավոր է Երեւանում արտահերթ ընտրությունների գնան, քանի որ ավագանին չի ընտրի նոր քաղաքապետին, քաղաքական ուժերը քննարկել են նոր ընտրությունների հարցը:

«Հայաստան» դաշինքում դիտարկել են նախագահի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի թեկնածությունը, որն ԱԺ ընտրացուցակի 50-րդ համարն էր: Լ․ Քոչարյանը մեզ ասաց, որ նման քննարկում չեն ունեցել, իր թեկնածության մասին էլ ասաց. «Քանի դեռ չկան նշանակված ընտրություններ, էս ամենից խոսելը սխալ եւ ժամանակավրեպ եմ համարում»: Սակայն, ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրություններ չեն լինի։

Երեկվա ասուլիսում երկրորդ նախագահը եւս խոսել է այդ մասին. «Կարծում եմ՝ իշխանությունները կգնային ընտրություններին, եթե մի քիչ վստահություն ունենային, որ կհաղթեն Երեւանում։ Չեն գնացել, որովհետեւ գիտակցում են, որ Երեւանում կունենան լրջագույն պրոբլեմ եւ մայրաքաղաքում չեն կարող նույն մոդելը կիրառել, ինչն արեցին Վանաձորում, Գորիսում կամ մեկ այլ տեղ։ Միշտ մայրաքաղաքն ավելի ըմբոստ է եղել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ