Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:46 27-12-2021

Հիմա աշխատանքներ են տարվում արցախցիներին աշխատանքի տեղավորելու ուղղությամբ․ Նախարար

Արցախցիների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն 2022-ի առաջին եռամսյակում` միևնույն ժամանակ խրախուսելով զբաղվածության հարցը։ Տարեվերջյան իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«ՀՀ–ն շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը։ Պատերազմի ավարտից ի վեր ՀՀ–ն իրականացրել է շուրջ 2 տասնյակ տարբեր ծրագրեր արցախահայության համար։ Դրանք եղել են կացարանի տրամադրման, զբաղվածության ծրագրեր։ Սկսել ենք մտածել նաև զարգացման ծրագրերի մասին։ Դրանց շնորհիվ կարողացել ենք հաղթահարել հետպատերազմական ժամանակաշրջանում արցախահայության մի շարք խնդիրներ»,–ասաց նախարարը։

Մկրտչյանը նշեց` տեղահանվածների ավելի քան 80 տոկոսը վերադարձել է Արցախ։

Նրա խոսքով` 2022-ին սոցիալական աջակցության ծրագրերին զուգահեռ պետք է նաև աշխատանքի կոմպոնենտը խրախուսեն, քանի որ չպետք է մարդկանց մոտ պետությունից անընդհատ սոցիալական կախվածության գիտակցում պահել։ Մկրտչյանը հայտնեց` հիմա փորձում են հուշագրերի միջոցով մասնավոր սեկտորում նրանց աշխատանքի դասավորելու հարցի ուղղությամբ։ Արդեն իսկ հուշագրեր կան ՏՏ և սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների հետ արցախցիներին աշխատանքի ընդունելու համար։

Հարցին, թե արցախցիների ի՞նչ խնդիրներ կան, որոնք շարունակում են օրակարգային մնալ, Մկրտչյանը պատասխանեց` հիմնականում բնակարանաշինության խնդիրն է մնացել։ Նա հավելեց, որ Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներն առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են վերադառնալ իրենց բնակավայրեր։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել