copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:56 27-12-2021

Մեծ Բրիտանիայում թագավորի թափուր աշխատատեղ է բացվել

Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող անգլիական Բարոու-ին-Ֆերնեսի քաղաքային խորհուրդը հայտարարել է քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պիլ կղզու թագավորի թափուր պաշտոնի մասին, հաղորդում է The Guardian-ը։

Կղզին գտնվում է Ֆերնես թերակղզուց 800 մ հեռավորության վրա։ Այնտեղ կարելի է հասնել լաստանավով, որն աշխատում է միայն ապրիլից-սեպտեմբեր, կամ ոտքով՝ մակընթացության ժամանակ։

Թափուր աշխատատեղի նկարագրությունում նշվում է, որ ապրիլին սկսվող սեզոնին անհրաժեշտ է ստանձնել բարի և հյուրանոցի կառավարումը, հետևել XIV դարի ամրոցին և կղզու թագավոր դառնալ 10 տարի ժամկետով։ Ընդ որում, թագադրումը բավականին պարզ է՝ հավակնորդը նստում է «գահին» հին սուրը ձեռքին, որից հետո նրա գլխին մի քանի դույլ ալկոհոլ են լցնում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր